Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Արևելյան Եվրոպայում շրջագայության վերջին կանգառում՝ Չեռնոգորիայում, երեկ գովեստի խոսքեր է ասել այդ երկրի ղեկավարության հասցեին՝ Ռուսաստանի ճնշումներին դիմադրելու կապակցությամբ։
Փենսն ասել է, թե սա ապացույց է, որ Միացյալ Նահանգները չունի փոքր դաշնակիցներ, այլ ունի միայն ուժեղ դաշնակիցներ։
Չեռնոգորիան մեղադրել էր Ռուսաստանին անցած տարի հեղաշրջում ծրագրելու մեջ՝ Արևմուտքի հետ երկրի մերձեցմանը խանգարելու նպատակով։
Մայք Փենսը ՆԱՏՕ-ին վերջերս անդամակցած բալկանյան այս փոքր երկիր է ժամանել Վրաստանից, որտեղ քննադատել էր Ռուսաստանին Վրաստանի տարածքների օկուպացման համար։