Մատչելիության հղումներ

Գառնու տաճարի տարածքում սրճարան չի կառուցվում. Զարմինե Զեյթունցյան


Գառնու տաճարի տարածքում սրճարան չի կառուցվում, այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե արդյո՞ք «կրկին այդ տարածքում տխրահռչակ սրճարանն ուզում են կառուցել»։

Օգտատերը նշել է, որ տաճարի տարածքում կրկին շինանյութ է հայտնվել։

Զեյթունցյանն ասաց, որ ընդամենը սալահատակն է վերանորոգվում։ «Սալահատակը շատ ծուռ է և անվասայլակներով անձանց համար շատ դժվար է։ Վերջերս Լիբանանից զբոսաշրջիկների խումբ ունեցանք, որոնցից 20-ը հենասայլակով էին։ Այս պահին սալահատակն է վերանորոգվում», - ասաց Զեյթունցյանը։

Հիշեցնենք, 2014 թվականին մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարան» ՊՈԱԿ-ը պայքարում էր Գառնու տաճարի բաղնիքի հարևանությամբ շարժական սրճարան հիմնելու համար։ Իսկ Գառնիի գյուղապետը, մշակութային հաստատությունների ղեկավարներն էլ պայքարում էին այդ սրճարանը պատմամաշակութային արգելոց թանգարանում չտեսնելու համար՝ նշելով, որ ո՛չ տարածքն է ուսումնասիրվել, ՛ոչ էլ տեղում պեղումներ են արվել, հետևաբար` ասել, թե հնագիտական արժեքներին վտանգ չի սպառնում, հնարավոր չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG