Ադրբեջանի իրավապահները շուրջ 33 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք են առգրավել ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակիցներից:
Երկրի գլխավոր դատախազության երեկվա հաղորդագրության համաձայն, ուժային կառույցի նախկին 19 աշխատակիցները 2004-ից 2015 թվականներին ապօրինաբար հետևել, գաղտնալսել են գործարարների, նրանց մասին տեղեկություներ հավաքել, այնուհետև սպառնացել են գործարարների դեմ օգտագործել այդ տեղեկությունները:
Խմբի անդամները նաև ապօրինաբար ձերբակալել են գործարարների, նրանց բռնության ենթարկել հենց նախարարության շենքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։