Մատչելիության հղումներ

Պուտինը ներում է շնորհել պետական դավաճանության մեղադրանքով դատապարտված Քեսյան Անիկին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ներում է շնորհվել Սոչիի բնակիչ Անիկ Քեսյանին, ով 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական դավաճանության մեղադրանքով: Ռուս-վրացական 2008 թվականի հակամարտության նախօրեին նա SMS հաղորդագրություններ էր ուղարկել Վրաստանում ապրող իր ազգականներին:

«Առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, որոշում եմ. ներում շնորհել 2015-ի օգոստոսի 17-ին Կրասնոդարի երկրամասի դատարանի կողմից դատապարտված Քեսյան Հովհաննեսի Անիկին, ծնված 1959 թվականին: Ազատել նրան պատժի հետագա կրումից», - նշված է Ռուսաստանի իրավական տեղեկագրում այսօր հրապարկված նախագահի հրմանագրում:

Անիկ Քեսյանը ձերբակալվել էր 2014 թվակաին: Ըստ մեղադրանքի՝ նա կարճ հաղորդագրությունների միջոցով իր բարեկամներին հայտնել էր Սոչիում ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին: Հաջորդ տարի դատարանը նրան 8 տարվա ազտազրկման էր դատապարտել՝ մեղավոր ճանաչելով պետական դավաճանության համար:

Ռուսաստանի նախագահի հրամանագիրը ուժի մեջ կմտնի իրավական պաշտոնաթերթում հրապարակվելուց 10 օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG