Մատչելիության հղումներ

Թրամփը աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել՝ հեռացնելով Փրիբուսին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար Ջոն Քելլիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ես հենց նոր գեներալ/նախարար Ջոն Ֆ․ Քելլիին նշանակել եմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար», - գրել է Թրամփը: - «Նա Մեծ Ամերիկացի է և Մեծ Առաջնորդ: Ջոնը ֆանտաստիկ գործ է արել Ազգային անվտանգության ծառայությունում: Նա այս վարչախմբի իսկական աստղերից մեկն է», - մեկ այլ գրառմամբ նշել է ԱՄՆ նախագահը:

Քելլին նոր պաշտոնում փոխարինելու է Ռեյնս Փրիբուսին, ով հրապարակավ հակասություններ ուներ Թրամփի հանրային կապերի ծառայության նոր ղեկավարի՝ Էնթոնի Սկարամուչիի հետ:

Վերջին շրջանում Թրամփի վարչախմբում մի շարք պաշտոնյաներ են փոխվել, այդ թվում, մասնավորապես, Փրիբուսի հետ ջերմ հարաբերություններ ունեցող աշխատակազմի ղեկավարի օգնական Քեյթի Ուելշը, Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը և մամուլի պատասխանատու Մայքլ Շորթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG