Համաշխարհային հակադոպինգային գործակալության (World Anti-Doping Agency-WADA) ղեկավարը ասել է, որ Ռուսաստանը առաջընթաց է գրանցել իր մարզիկներին խթանիչներից զերծ պահելու ուղղությամբ, սակայն դեռ անելիքներ կան, որպեսզի այս խնդիրը ամբողջովին վերացվի։
WADA-ն կասեցրել էր Ռուսաստանի հակադոպինգային գործակալության գործունեությունը 2015 թվականին՝ անկախ հետաքննության արդյունքում, որը ռուսաստանցի մարզիկների կողմից հակադոպինգային կարգավորումների համակարգային խախտումներ էր բացահայտել։ Մեկ ամիս առաջ, այդուհանդերձ, գործակալության լիազորությունները մասամբ վերականգնվեցին: