Մատչելիության հղումներ

Մոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հանրաքվե անցկացնելու՝ նախագահի հրամանագիրը


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, արխիվ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, արխիվ

Այսօր Մոլդովայի Սահմանադրական դատարանի նախագահը, հրապարակելով ընդունված վճիռը, հայտարարեց, որ հանրաքվեի դրվող հարցերը դուրս են երկրի նախագահի լիազորությունների շրջանակից:

Մոլդովայի նախագահ, ռուսամետ Իգոր Դոդոնը մարտին հրամանագիր էր ստորագրել, որով նախատեսվում էր սեպտեմբերի 24-ին հանրաքվե անցկացնել՝ մոլդովացիներին առաջարկելով նախագահին խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու լիազորություններ տալ:

Դոդոնի նախաձեռնությունը ընկալվում էր որպես նախագահի իշխանությունը ընդլայնելու ցանկություն: Ընդդիմադիր Լիբերալ կուսակցությունը դեմ էր հանրաքվեին՝ այն համարելով հակասահմանադրական:

Նախատեսվում էր հանրաքվում մոլդովացիներին նաև հարցնել՝ համաձա՞յն են արդյոք խորհրդարանի պատգամավորների թիվը կրճատել՝ 101-ից հասցնելով 71-ի: Մեկ այլ հարցով առաջարկվում էր Մոլդովայի պատմության դասերը հանել միջնակարգ դպրոցների ծրագրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG