Մատչելիության հղումներ

Ըստ հաղորդումների՝ Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Այս մասին հաղորդում է ուկրաինական TSN գործակալությունը՝ վկայակոչելով միգրացիոն ծառայության աղբյուրները: Ըստ հաղորդագրության՝ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել է, որովհետև 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ էր ներկայացրել: Մասնավորապես, նա չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի վարչակազմի աղբյուրները, հաղորդում է, որ նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու որոշումը:

2004-2013 թվականներին Վրաստանի նախագահ Սաակաշվիլին տեղափոխվել էր Ուկրաինա: 2015-ի դեկտեմբերին նա հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից և Ուկրաինայի անձնագիր էր ստացել: Նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի խորհրդական, ապա՝ Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին հրաժարական տալով նահանգապետի պաշտոնից՝ Սաակաշվիլին անցել էր ընդդիմադիր գործունեության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG