Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի ամրապնդել երկրի պաշտպանական ներուժը՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
«Մենք պետք է մշտապես ամրապնդենք մեր պաշտպանությունը և կշարունակենք ուժեղացնել մեր զորքերի ներուժը՝ անկախ ուրիշների կարծիքներից», - ըստ Fars գործակալության՝ այսօր ասել է Ռոհանին:
Միացյալ Նահանգները Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ կապված 18 ընկերությունների և անհատների դեմ պատժամիջոցներ էր սահմանել:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանություն ստացած՝ Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու օրինագիծը, Ռոհանին ասել է, որ «Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի Կոնգրեսի նոր քայլին», սակայն չի հստակեցրել, թե պատասխան ինչ միջոցների կդիմի Թեհրանը: