Մատչելիության հղումներ

Արդվեցիները փակել են գյուղ մտնող ճանապարհը, դեմ են հանքի շահագործմանը


Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներն այսօր առավոտից մեքենաներով փակել են գյուղ մտնող ճանապարհը։

Նրանք ասում են, որ այսօր Արդվիում նախատեսված են հանրային քննարկումներ՝ գյուղում հանքի շահագործման համար երկրաբանահետազոտական աշխատանքներ իրականացնելու մասին, և նշում են, որ թույլ չեն տալու հանրային քննարկման մասնակիցներին գյուղ մտնել։

Այս պահին Արդվիում են բնապահպաններ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորներ, իսկ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին գյուղացիները թույլ չեն տալիս գյուղ մտնել։

Ճանապարհը բացելու ոստիկանների պնդումներին գյուղացիները չեն ենթարկվում։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG