Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ից մոտ 3 կգ հեղուկ սնդիկ է հավաքվել և տեղափոխվել քիմիական պահեստ. ԱԻՆ


«Նաիրիտ» գործարան, արխիվ
«Նաիրիտ» գործարան, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները «Նաիրիտ գործարան» ընկերությունում իրականացրել են հեղուկ սնդիկի խմբաքանակի հավաքման և տեղափոխման գործողություն:

Ըստ նախարարության, ձեռնարկված աշխատանքների արդյունքում հավաքվել է շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ, որը «Նաիրիտ գործարան» ընկերությունում ժամանակին օգտագործվել է չափիչ սարքերի լիցքավորման համար:

Հավաքված սնդիկը տեղափոխվել է «Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի» քիմիական պահեստ: Սնդիկի կուտակման վայրը վարակազերծվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG