Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հերքում է Բաքվի հաղորդումը, թե հայկական ուժերի անօդաչուն ադրբեջանցի զինծառայողի է վիրավորել


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվությունը, թե հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է: Այդ մասին հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը վստահեցնում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ, «ուղղակի ադրբեջանական քարոչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղակատվություններ տարածելու եղանակով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը»:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլև շարունակում են խստիվ հետևել հրադադարի պահպանման ռեժիմին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG