Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանն իր համաձայնությամբ տեղափոխվել է անվտանգ խուց. ՄԻՊ աշխատակազմ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ վաղ առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվել է արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին իր համաձայնությամբ տեղափոխել անվտանգ խուց:

Հիշեցնենք, «տոնածառի գործով»՝ Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով երկու տարվա ազատազրկման դատապարտված Սաֆարյանի փաստաբաններն ահազանգում են նրա կյանքին սպառնացող վտանգի մասին։ Փաստաբանների պնդմամբ, քրեակատարողական հիմնարկը Սաֆարյանին առանձնախցից ցանկանում է տեղափոխել ընդհանուր մասնաշենք, որտեղ նրան «քրեական տարրերի կողմից հաշվեհարդար» է սպասում:

Նշենք, որ այս ահազանգի հիման վրա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ։ ՄԻՊ ներկայացուցիչները քանիցս այցելել են Սաֆարյանին, առանձնազրույցներ ունեցել նրա հետ։

«Գևորգ Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը օրենքով վերապահված իրավական հնարավորությունների շրջանակում ձեռնարկում է առավելագույն միջոցներ», - ասված է Պաշտպանի աշխատակազմի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG