Մատչելիության հղումներ

Հրաչյա Հարությունյանի հարազատները ներում շնորհելու խնդրանքով կդիմեն նախագահին


Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը «Ազատության» եթերում, 24-ը հուլիսի, 2017թ․
Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը «Ազատության» եթերում, 24-ը հուլիսի, 2017թ․

Հրաչյա Հարությունյանը Հայաստանում իրեն հոգեպես ավելի լավ է զգում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը։

«Առողջությունը էնքան էլ լավ չէ, բավականին պրոբլեմներ կան՝ ողնաշարի գրիժա ունի, սրտի պրոբլեմ ունի, թևի տակ ուռուցք կա, բժիշկներն ասել են, որ մի ամիս հետո հնարավոր կլինի դա հեռացնել։ Բայց Հայաստանում իրեն հոգեպես հանգիստ է զգում։ Հոգեկան հանգստությունն, ասում է, ինձ ավելի է բուժում, քան՝ բժշկությունը», - պատմեց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Հրաչյա Հարությունյանին ներում շնորհելու խնդրանքով այսօր կդիմի նախագահ Սերժ Սարգսյանին. - «Դիմում եմ պատրաստել նախագահի համար, այսօր կհանձնեմ։ Խնդրել եմ նախագահին, որ համաներում շնորհեն։ Նրա ընտանիքը դժբախտ ընտանիք է. տղուն բանակում ծեծեցին, եկավ տուն մահացավ, գործը փակեցին գնաց։ Իր անցած ճանապարհն եմ ներկայացրել, իր ընտանիքը, որ շատ վատ է ապրում։ Ես եմ իրա ընտանիքը պահում, ես էլ աշխատում եմ մի օլիգարխի մոտ, էն էլ փող չի տալիս»։

Հիշեցնենք, որ Հարությունյանը Ռուսաստանում մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարի 9 ամսվա ազատազրկման՝ 2013 թվականի հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի համար, որի հետևանքով զոհվել է 18, վիրավորվել՝ ավելի քան չորս տասնյակ մարդ։

Ըստ մեղադրանքի, Հարությունյանի վարած բեռնատարը պատշաճ ձևով չէր սպասարկվել, արգելակները սարքին չէին եղել, ինչի մասին նա պարտավոր էր իմանալ։

Չորս տարի ռուսաստանյան բանտում անցկացնելուց հետո նա այս տարվա հուլիսի 21-ին տեղափոխվեց Հայաստան՝ պատժի մնացած մասն այստեղ կրելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG