Շարունակվում է Թուրքիայի նախագահի այցը Պարսից ծոցի պետություններ: Կիրակի երեկոյան Ռեջեփ Էրդողանը ժամանել է Քուվեյթ, որտեղ բանակցություններ է անցկացրել էմիր Ալ Սաբահի հետ:
Էրդողանը Քուվեյթ է ժամանել Սաուդյան Արաբիայից, որտեղ բանակցություններ էր անցկացնում թագավոր Սալմանի հետ:
Էրդողանի երկօրյա շրջագայության հիմնական օրակարգային թեման Կատարի շուրջ ծագած դիվանագիտական ճգնաժամի հանգուցալուծումն է: Այսօր օրվա երկրորդ կեսին արդեն Էրդողանը կժամանի Կատարի մայրաքաղաք Դոհա:
«Որևէ մեկը չի ցանկանում,որ այս ճգնաժամը ձգձգվի», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Պարսից ծոցի պետությունները Կատարի հետ կապերը խզել են հունիսի սկզբին` մեղադրելով պաշտոնական Դոհային իսլամիստ ծայրահեղականներին ֆինանսավորելու և Իրանի հետ սերտ հարաբերություններ զարգացնելու մեջ: