Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան միացել է երկրում ծավալվող բողոքի գործողություններին:
Արդեն մի քանի օր է ինչ Լեհաստանի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս գալիս` բողոքելով կառավարության նախաձեռնած դատական համակարգի բարեփոխումների դեմ:
«Մեր սերնդին հաջողվեց անհավանական պայմաններում Լեհաստանին ազատություն պարգևել, որը հիմնված էր իշխանության երեք ճյուղերի տարանջատման վրա: Այսօր, սակայն, իշխանության մի ճյուղը փորձում է սահմանափակել մյուսի ազատությունները», - հայտարարում էր Վալենսան:
Լեհաստանի իշխող «Իրավունք և Ադրարություն» կուսակցության նախաձեռնությամբ հաստատված բարեփոխումների ծրագրի համաձայն, գործադիր իշխանությանն այսուհետ որոշիչ դեր է վերապահվում դատավորների նշանակման հարցում: