Դավիթ Մաթևոսյանի համոզմամբ, Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին ՌԴ պետդումայի խոսնակի առաջարկը որևէ կապ չունի երկու ժողովուրդների իրական մշակութային առնչությունների հետ: Նրա խոսքով՝ «դա զուտ մեծապետականության մի դրսևորում էր»: Հրաշալի է, որ օտար լեզուները Հայաստանում ստանան լավ ուսուցման կարգավիճակ, բայց պետք է տեր լինենք մեր լեզվին ու մշակույթին, նաև նշում է Մաթևոսյանը:
Լավրենտի Միրզոյանի դիտարկմամբ էլ՝ ռուս պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ անում են նման հայտարարություններ, որոնք, սակայն, երբևէ չեն կարող իրականություն դառնալ:
«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերն են Հայաստանի լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Մաթևոսյանը։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում