Մատչելիության հղումներ

Սպիտակ տան խոսնակը հրաժարական է ներկայացրել


Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսեր, արխիվ
Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսեր, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ուոլ Սթրիթի ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն է նշանակել: Ընդդիմանալով նախագահի այս նշանակմանը՝ Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հրաժարական է ներկայացրել, հաղորդում է «Նյու Յորք Թայմսը»:

Սփայսերը համատեղում էր Սպիտակ տան խոսնակի և հաղորդակցության տնօրենի պաշտոնները, երբ մայիսին՝ Մայքլ Դաբկեի հրաժարականից հետո վերջին պաշտոնը թափուր էր մնացել:

Սքարամուչին այժմ աշխատում է Export-Import բանկում և Սպիտակ տանը իր աշխատանքը կսկսի օգոստոսին, հայտնել է ԱՄՆ վարչակազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG