Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան բանտում գտնվող Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան


Հրաչյա Հարությունյանը չորս տարի ռուսաստանյան բանտում անցկացնելուց հետո այս տարվա հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստան՝ պատժի մնացած մասն այստեղ կրելու համար:

Ըստ արդարադատության նախարարության, դատապարտյալի փոխանցումից հետո, ըստ Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի Հայաստանի դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:

Նախարարությունը նաև նշում է, որ Ռուսաստանի դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը որոշում է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

Հիշեցնենք, Տրոիցկի շրջանի դատարանը 2014 թվականի օգոստոսին Հարությունյանին 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտել մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով 18 մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։

Ըստ քննության, Հարությունյանի վարած բեռնատարը պատշաճ ձևով չի սպասարկվել, արգելակները սարքին չեն եղել, ինչի մասին նա պարտավոր էր իմանալ։

Հարությունյանի հարազատները արդեն մի քանի տարի է պայքարում էին, որպեսզի նա պատիժը շարունակեր կրել Հայաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG