Այսօր ժամը 11-ին մեկնարկող հատուկ նիստում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը կընտրի ԼՂ նախագահին՝ փոփոխված Սահմանադրության համաձայն:
Պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Բակո Սահակյանը և ընդդիմադիր պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։
Լեռնային Ղարաբաղի ընտրվելիք նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը: