Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում անդրադարձավ նաև դատարանում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին:
Հարուցված քրեական գործի շրջանակներում կան չորս տուժողներ, բայց կասկածյալներ առայժն չկան: Մինչդեռ գործով տուժող ճանաչված ամբաստանյալները մատնանշում են ոստիկանության փոխգտդապետ Արմեն Ղազարյանին:
Հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ, որ քրեական գործը հարուցվել է շուրջ երկու շաբաթ առաջ, բայց կասկածյալ մինչև հիմա չկա, նա արձագանքեց․ - «Որպես մարդու իրավունքների պաշտպան ես դրան կարող եմ պատասխան տալ, երբ նախաքննության մարմնից ստանանք պարզաբանումները»:
Հիշեցմանը, որ ամբաստանյալների փաստաբանները պնդում են, որ փոխգնդապետ Ղազարյանը չպետք է լինի դատարանի դահլիճում, չպետք է դատարան ուղեկցի «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ու հարցին, թե որքանով է իրավաչափ նման պահանջը, Արման Թաթոյանն արձագանքեց․ - «Տեղյակ եմ բոլոր պնդումներին և նաև այն փաստարկներին, որոնցով հիմնավորում են իրենց դիրքորոշումը պաշտպանները, դրանք, ես կարծում եմ, պետք է պարտադիր քննության առարկա դառնան․․․ Եթե իրոք այդպիսի խնդիր կա, ապա, այո՛, ես փաստաբանների հետ համամիտ եմ․ պետք է ուղեկցումն իրականացնի այլ ծառայող, որովհետև կոնկրետ այդ մեկ ծառայողի հետ կապված կա բողոք՝ նրա կողմից ենթադրյալ բռնության հետ կապված: Պետք է բացառվի կոնկրետ այդ ծառայողի կողմից ուղեկցումը»:
Ֆեյսուքյան ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ