Արևելյան Ուկրաինայի՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները հայտարարել են, թե նոր պետություն են ստեղծում՝ Մալոռուսիա, որը ներառելու է ոչ միայն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները, այլև ողջ Ուկրաինան: Առաջարկվում է նոր պետության մայրաքաղաք հռչակել Դոնեցկը՝ Կիևին տալով «պատմական քաղաքի» կարգավիճակ:
Ուկրաինայի նախագահը խստորեն քննադատել է հայտարարությունը՝ պնդելով, թե այն «Ուկրաինան մասնատելու Ռուսաստանի հերթական ծրագիրն է, որը երբեք իրականություն չի դառնա»:
Պաշտոնական Մոսկվան առայժմ որևէ կերպ չի արձագանքել:
Նոր պետություն ստեղծելու այս ծրագիրը, ի դեպ, չեն պաշտպանել հարևան Լուգանսկի անջատողականները՝ շատ կասկածելի որակելով այդ գաղափարը: