Անկարան հայտարարում է, թե հաղթահարել է բոլոր խոչընդոտները ռուսական կողմի հետ բանակցություններում՝ С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու շուրջ: Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով, կողմերի միջև բանակցություններն արդեն հասել են եզրափակիչ փուլին: «Ստորագրման օրը չեմ կարող նշել, սակայն մենք մոտ ենք դրան»,-թուրքական լրատվամիջոցներին ասել է Ֆիքրի Իշիքը:
Ռուսական այս զինատեսակը գնելու մտադրության մասին Թուրքիան հայտարարեց անցած մայիսին՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի ռուսաստանյան այցի ժամանակ։
Մեծ և միջին հեռահարության զենիթահրթիռային այս համակարգը նախատեսված է օդատիեզերական հարձակման արդիական և հեռանկարային բոլոր միջոցների ոչնչացման համար: