Մատչելիության հղումներ

Ղարաբաղի խորհրդարանը պատրաստվում է վաղը ԼՂ նախագահ ընտրել


ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան, արխիվ
ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքի մասին կանոնակարգային պահանջներն են ներկայացվել ԼՂ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները:

Ղուլյանը պարզաբանել է հատուկ նիստի ընթացակարգը, պատասխանել պատգամավորների հարցերին և հանձնարարականներ տվել աշխատակազմի պատասխանատուներին:

Հիշեցնենք՝ վաղը հատուկ նիստում խորհրդարանը, փոփոխված Սահմանադրության համաձայն, ընտրելու է Լեռնային Ղարաբաղի նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Այդ պաշտոնի համար երկու թեկնածու է պայքարում՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, և Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG