Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեյն Ֆերեյդունը գրավի դիմաց ազատ է արձակվել ֆինանսական մեքենայությունների կասկածանքով ձերբակալությունից օրեր անց, հաղորդում են իրանական լրատվական գործակալությունները:
Ֆերեյդունի ազատ արձակումը երեկ հաջորդել է հաղորդագրություններին, որ նա դատարանում վատառողջ տեսք է ունեցել և տեղափոխվել հիվանդանոց:
Գրավի գումարը չի բացահայտվում:
Ֆերեյդունը ներգրավված է եղել բանակցություններում, որոնց արդյունքում 2015 թվականին գերտերությունների հետ համաձայնություն ձեռք բերվեց Իրանի միջուկային ծրագրի հարցով: