ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում այսօր հուշաքար-հուշարձան է բացվել ի պատիվ 1 տարի առաջ գնդի տարածքում զոհված ոստիկանների:
«Ներկա են եղել թե՛ Ոստիկանության ղեկավարությունը, թե՛ զոհվածների հարազատները և թե՛ քաղաքական – հասարակական խավի ներկայացուցիչները», - միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան՝ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը և Գագիկ Մկրտչյանը: Զինված խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվեցին իրավապահներին: