Մատչելիության հղումներ

Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված հարձակման հետևանքով մոտ երկու տասնյակ զինվորական է վիրավորվել


Մոտ երկու տասնյակ թուրք զինվորականներ են այսօր վիրավորվել երկրի հարավ-արևելքում` Հաքարիի գավառում իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով:

Զինվորականներին տեղափոխող մեքենան պայթեցվել է, վիրավորվել է 17 մարդ, նրանցից 4-ի վիճակը ծանր է:

Հարձակումը տեղի է ունեցել Իրանի և Իրաքի հետ սահմանի անմիջական հարևանությամբ: Այս շրջանում առավել ակտիվ են Քրդական բանվորական կուսակցության ջոկատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG