Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ շուրջ 2 հազար մարդ է փողոց դուրս եկել՝ ներգաղթի վերաբերյալ օրենսդրությունը խստացնելու, երկրում ապօրինի բնակվողներին ու հանցագործություն կատարած օտարերկրացիներին անհապաղ վտարելու պահանջով:
Ցուցարարները նաև կոչ են արել արգելել վրաստանյան կազմակերպությունների ֆինանսավորումը օտարերկրյա աղբյուրներից:
Հաղորդվում է, որ ցույցը կազմակերպել են ազգայնական ու ռուսամետ ուժեր, որոնք խոստանում են սաստկացնել պայքարը, եթե կառավարությունը առաջիկայում քայլեր չձեռնարկի իրենց պահանջները կատարելու համար: