Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի հոր հոգեհանգստին


Անդրիաս Ղուկայան, արխիվ
Անդրիաս Ղուկայան, արխիվ

Ընդդիմադիր գործիչ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով շուրջ մեկ տարի կալանքի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին, ինչպես «Ազատությանը» փոխանցեց նրա կինը, թույլ է տրվել այսօր մի քանի ժամով մասնակցել հոր հոգեհանգստի արարարողությանը։

Կալանավորվելուց հետո Ղուկասյանն այդպես էլ չէր կարողացել տեսնել հորը։ Քննչական մարմինը մերժել էր նրա միջնորդությունը՝ թույլ տալ տանը տեսակցել անկողնային հիվանդ 87-ամյա հորը:

Այս շաբաթ, հիշեցնենք, դատախազությունը Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը հաստատեց՝ գործն ուղարկելով դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG