Մատչելիության հղումներ

Ժորա Զաքարյանը հաստատում է՝ ինքն է մաքրել ներկված «եվրոները»․ «Ասացին, փորձեցի»


Ժորա Զաքարյան, Բուժական, 14-ը հուլիսի, 2017 թ․
Ժորա Զաքարյան, Բուժական, 14-ը հուլիսի, 2017 թ․

Բուժական գյուղի բնակիչ Ժորա Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ ինքն իսկապես քիմիական լուծույթից մաքրել է իրեն տրամադրված թղթադրամների վրայի ներկանյութը: «Ինձ ասացին, որ այդ փողերն իսկական են, կեղծ չեն, ուղղակի ներկոտվել են, պետք է ներկը մաքրել, էդքան բան»,- Ասաց Զաքարյանը, հավելելով՝ իրեն խնդրել են, «որևէ շահախնդրություն չի եղել»:

Նախօրեին տարածած հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն նշել էր, թե Սամվել Բաբայանը ծանոթներից փորձնական ձեռք է բերել 4 հատ [եվրո] թղթադրամ, դրանք այլ անձանց միջոցով փոխանցել քիմիայի ոլորտում գիտելիքներ ունեցող՝ Բուժական գյուղի բնակիչ Ժորա Զաքարյանին: Վերջինս էլ իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթից մաքրել է և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին:

ԱԱԾ-ի պնդմամբ՝ հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ, Բաբայանը 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5000 եվրո չափով ներկված թղթադրամներ, որի դիմաց վճարել է 2900 ԱՄՆ դոլար:

«Ես ասացի՝ կփորձեմ, կանեմ ու փորձեցի: Առաջ տենց բան չէր հանդիպել, դրա համար հետաքրքիր էր ուղղակի»,- «Ազատությանն» ասաց Ժորա Զաքարյանը՝ շարունակելով․ «Ասեցի անեմ, տեսնեմ՝ կլինի՞, թե չէ: Ու արեցինք: Մի թեթև ստացվեց: Ուղղակի ինձ ժամանակ չտվեցին, ես մի օր եմ զբաղվել էդ հարցով: Եթե շատ երկար զբաղվեի, միգուցե մի բան ստացվեր»:

Այն մասին, որ ներկված թղթադրամները կապ ունեն Սամվել Բաբայանի հետ, Ժորա Զաքարյանն իմացել է ավելի ուշ՝ ԱԱԾ-ում:

Ժորա Զաքարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև տեղադրված տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG