Մատչելիության հղումներ

Մեղադրողը Լապշինի համար 6․5 տարվա ազատազրկում է պահանջում


Ադրբեջանցի հատուկջոկատայինները ուղեկցում են բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվի օդանավակայանում, 7-ը փետրվարի, 2017թ․
Ադրբեջանցի հատուկջոկատայինները ուղեկցում են բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվի օդանավակայանում, 7-ը փետրվարի, 2017թ․

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեղադրող կողմը դատարանից պահանջել է 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտել բլոգերին, ինչպես նաև պատիժը կրելուց հետո արտաքսել երկրից:

Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել ելույթի նախապատրաստման համար:

Դատավարությունը կշարունակվի հուլիսի 19-ին:

2011 և 2012 թվականներին Լեռնային Ղարաբաղ այցելած, սոցիալական ցանցերում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչերով հանդես եկած Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերին ձերբակալվեց Մինսկում, իսկ մոտ երկու ամիս անց Բելառուսը նրան արտահանձնեց Ադրբեջանին: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG