Մատչելիության հղումներ

Երուսաղեմում Տաճարի լեռան վրա կրակոցներից երկու ոստիկան է սպանվել, մեկը՝ վիրավորվել


Իսրայել - Տաճարի լեռը Երուսաղեմում, արխիվ
Իսրայել - Տաճարի լեռը Երուսաղեմում, արխիվ

Երուսաղեմում երեք անհայտ անձինք կրակ են բացել Տաճարի լեռան վրա գտնվող ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով երեք մարդու, որոնցից երկուսը քիչ անց մահացել են: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանները չեզոքացրել են հարձակվողներին:

Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողները իսրայելցի արաբներ են: Նրանք զինված են եղել ինքնաշեն ատրճանակներով և դանակներով:

Դեպի Տաճարի լեռ մուտքը փակված է, չեղարկվել է ուրբաթօրյա աղոթքը մզկիթում:

Ոստիկանությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է համարում:

Պաղեստինի նախագահ Մահմուդը Աբբասը տեղի ունեցածի կապակցությամբ զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, իր ցավակցությունները փոխանցել և դատապարտել մահացու հարձակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG