Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երկուշաբթի օրը՝ հուլիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Բաբլոյանը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի,Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հետ:
Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը և Հերմինե Նաղդալյանը:
Պատվիրակության անդամները Մոսկվայում կհանդիպեն նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: