Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկման պահանջ՝ Նեմցովի սպանության գլխավոր մեղադրյալի համար


Զաուր Դադաևը դատարանում, արխիվ
Զաուր Դադաևը դատարանում, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Զաուր Դադաևի համար մեղադրող կողմը դատարանից ցմահ ազատազրկման պատժաչափ է պահանջել: Նույն գործով մյուս մեղադրյալների համար դատախազ Մարիա Սեմենենկոն պահանջել է 17-ից 23 տարվա ազատազրկում: Բացի այդ, մեղադրող կողմը նաև ֆինանսական փոխհատուցոււմ է պահանջել, առաջարկել է նաև Զաուր Դադաևին զրկել Արիության մեդալից:

Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի հարևանությամբ գտնվող տարածքում: Նեմցովի սպանության գործով հիմնական մեղադրյալ Զաուր Դադաևը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG