Մատչելիության հղումներ

ՊԲ-ն հերքում է 15 զինծառայողների վիրավորվելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումները


Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հերքում է ավտովթարի հետևանքով Պաշտպանության բանակի 15 զինծառայողների վիրավորվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների պնդումները։

«Ազատութուն» հետ զրույցում Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը այս հրապարակումները ապատեղեկատվություն որակեց՝ հավելելով. - «Դրանք ադրբեջանական ագիտպրոպի տիեզերական երևակայության հերթական արգասիքն են։ Պաշտպանության բանակում որևէ միջադեպ տեղի չի ունեցել, բանակը զբաղվում է առօրյա կենսագործունեությամբ և շարունակում վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG