Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվեց Հայաստանի դեսպան Դանիայում, Լևոն Մարտիրոսյանը՝ Կանադայում


Ալեքսանդր Արզումանյան, արխիվ
Ալեքսանդր Արզումանյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով՝ Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից, Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում Հայաստանի դեսպան:

Ալեքսանդր Արզումանյանը, հիշեցնենք, Հայաստանի նախկին արտգործնախարարն է, ՄԱԿ-ում ՀՀ նախկին դեսպանը, եղել է Հայոց համազգային շարժում, «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությունների անդամ, Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր էր:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել նաև Արմեն Եգանյանին Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Լևոն Մարտիրոսյանին նշանակելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG