Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը վերականգնում են բարձր մակարդակով բանակցությունները, որոնք միտված են երկու երկրների միջև առաջացած հիմնական խոչընդոտների վերացմանը, երեկ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Հուլիսի 17-ին՝ եկող շաբաթ նախատեսված է փոխպետքարտուղար Թոմաս Շենոնի և Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի հանդիպումը Վաշինգտոնում՝ դիվանագիտական մի շարք հարցեր կարգավորելու նպատակով:
Նախանցած շաբաթ, հիշեցնենք, Մոսկվան չեղարկեց Ռյաբկովի այցը Միացյալ Նահանգներ՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից հետո:
Հուլիսի 7-ին Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: