Մատչելիության հղումներ

«Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանն առաջիկայում ավելի ակտիվ կլինի հասարակական գործունեության մեջ


Դավիթ Սանասարյանն «Ազատության» տաղավարում, 11-ը հուլիսի, 2017 թ․
Դավիթ Սանասարյանն «Ազատության» տաղավարում, 11-ը հուլիսի, 2017 թ․

«Ժառանգություն» կուսակցության անդամ, կուսակցության նախկին խոսնակ Դավիթ Սանասարյանը, այսօր «Ազատության» տաղավարում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ասաց՝ Սարի թաղի դեպքերով հարուցված գործի շրջանակներում իր կարգավիճակը դեռևս չի կարելի որակել որպես «լիովին ազատ»:

«Ամեն անգամ երկրից դուրս գալիս պետք է դիմեմ, որ այսքան ժամանակով բացակայելու եմ, և իրենք պետք է պատասխանեն, քանի որ դա գրավով ազատ արձակվելու բավարարման պայմաններից է: Հարցաքննության չեն կանչել, ես եկել եմ և տեղեկացրել եմ, որ Հայաստանում եմ»:

Սանասարյանը, ով վերջին շրջանում ԱՄՆ-ում ուսանում էր Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում, կարծիք հայտնեց, որ իրեն չխանգարեցին մեկնել Միացյալ Նահանգներ «զուտ այն հաշվարկով, որ ես Հայաստանում չեմ լինի և իրենց չեմ խանգարի»: Նրա խոսքով, այդ հարցերի հետ կապված որոշումների կայացումն իրականում քննիչների տիրույթում չէ, այլ «Բաղրամյան 26-ի»:

Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին, Դավիթ Սանասարյանն ասաց, որ շարունակում է անդամակցել «Ժառանգություն» կուսակցությանը, իսկ առաջիկայում առավել ակտիվ կլինի «հասարակական գործունեության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG