Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը տղամարդկանց կոչ է անում չպահել մորուքներ, իսկ կանանց հորդորում է հրաժարվել մահմեդական գլխաշորից՝ հիջաբից:
Նա ասել է, որ հիջաբը և սև հագուստը չեն համապատասխանում Տաջիկստանի ավանդույթներին, մորուքն էլ պարտադիր չէ հավատացյալի համար:
Ռահմոնը հայրենակիցներին կոչ է անում «սրտով, այլ ոչ թե արտաքինով սիրել Աստծուն»: