Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը շփման գծում հայ զինծառայողի սպանությունը սադրանք է համարում


Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը այսօր երեկոյան Բրյուսելում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Ղարաբաղում հայ զինծառայողի սպանությունը սադրանք է որակում։ «Ազատության» հետ զրույցում նա հայտարարեց․ - «Բաքուն հավատարիմ է մնում իր սադրիչ գործելաոճին։ Սա կրկին ապացուցում է, որ պարզապես հայտարարությունները և հորդորները բավարար չեն»:

Երեկ երեկոյան Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ շփման գծում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից զոհվել է 20-ամյա Վազգեն Պողոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG