Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին պետական հեռուստաընկերությամբ պաշտոնապես հայտարարել է Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ տանելու մասին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այս կապակցությամբ շնորհավորել է Իրաքի ղեկավարությանը: Այդուհանդերձ այս հայտարարությունից ժամեր անց լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ քաղաքում դեռ շարունակվում են ծանր ռազմական գործողությունները:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Մոսուլը գրավեց 2014թ-ին՝ հայտարարելով այն իր խալիֆաթը: