Մատչելիության հղումներ

Ավստրիան արգելել է թուրք նախարարի մուտքը երկիր


Ավստրիա՝ Վիեննա
Ավստրիա՝ Վիեննա

Ավստրիայի արտգործնախարարությունն արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի մուտքը երկիր, ով մտադիր էր ելույթ ունենալ Ավստրիայում բնակվող հայրենակիցների հետ հանդիպմանը։

Պլանավորված միջոցառումը նվիրված է Թուրքիայում անցյալ տարվա հեղաշրջման ձախողված փորձին։

«Այդ միջոցառումը չափից շատ մարդաշատ է և սպառնում է հասարակական կարգին և անվտանգությանը», - երկուշաբթի օրը հայտարարել է Ավստրիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ ORF հեռուստառադիոընկերության հետ զրույցում՝ հավելելով. - «Դրա հիման վրա էլ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Կուրցը որոշել է արգելել թուրք նախարարի այցը»։

Անցյալ շաբաթ էլ նմանատիպ որոշում էր ընդունել Նիդերլանդները՝ ոչ-ցանկալի անձ հայտարարելով Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշին, ով նույնպես պատրաստվում էր ելույթ ունենալ հեղաշրջման փորձին նվիրված միջոցառմանը։

Գերմանիան իր հերթին էր արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ելույթը գերմանացի թուրքերի հանրահավաքին։

Մանրամասներն՝ այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG