Կիրակի օրը ուժի մեջ է մտնում Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադար հաստատելու պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ուրբաթ օրը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հորդանանի միջև: Հրադադարի նպատակն է դադարեցնել բախումները Սիրիայի կառավարական զորքերի և հարավ-արևմուտքում գտնվող ապստամբներ խմբավորումների միջև և նախադրյալներ ստեղծել բանակցությունների համար:
Սիրիայում արդեն վեց տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում հրադադարի շուրջ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնք այնուհետև տապալվել են: