Մոնղոլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Խալթամագիյն Բաթուղլան:
«Մոնղոլիան հաղթեց», - հայտարարել է ընդդիմադիր թեկնածուն՝ չսպասելով ուրբաթ օրը անցկացված ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը:
54-ամյա Բաթուղլան, ով ստացել է ձայների 50.8 տոկոսը, մասնագիտությամբ նկարիչ է և սամբոյի ու ձյուդոյի ազգային հավաքականի անդամ: Ընդդիմադիր թեկնածուն հայտնի է նաև իր բիզնես գործունեությամբ: Նա խոստանում է պաշտոնը ստանձնելուն պես սկսել զբաղվել երկրի պետական պարտքի մարմամբ:
Խալթամագիյն Բաթուղլայի հիմնական մրցակիցը Մոնղոլիայի իշխող Ժողովրդական կուսակցության թեկնածու և խորհրդարանի խոսնակ Միեգոմբըն Էնխբոլդն է, ով ստացել է քվեների 40․6 տոկոսը: