«Ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով հայկական կողմը զոհ չունի», - այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը։
Պաշտպանության բանակը երեք վիրավոր ունի, նրանք այս պահին Ստեփանակերտի ռազմական հոսպիտալում են։
Խաչատրյանի խոսքով 1969 թվականին ծնված Ռոբերտ Գասպարյանը գլխի շրջանում ծանր վիրավորում ունի, նրան վիրահատել են: Վիճակը կայուն է։
Մյուս զինծառայողներից մեկը ոտքից է վիրավորվել, մյուսը դեռ հետազոտվում է։