ԱՄՆ-ում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների նախկին մշտական ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը:
«Վոլքերը համակարգելու է Պետքարտուղարության բոլոր ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, որը բռնկվել է Ռուսաստանի՝ Ղրիմ, ապա նաև՝ Ուկրաինայի արևելք ներխուժելուց հետո», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Համոնդը:
Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը ԱՄՆ-ում ստեղծվում է առաջին անգամ: Ավելի վաղ Ուկրաինայի հարցի կարգավորմամբ զբաղվում էր պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: