Համբուրգում, որտեղ այսօր մեկնարկել է Մեծ քսանյակի գագաթնաժողովը, առաջին անգամ հանդիպեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում են լրատվական գործակալությունները:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու գերտերությունների առաջնորդները միմյանց ձեռք սեղմում և կատակներ փոխանակում, մինչ գագաթնաժողովի մասնակիցները հավաքվում են սեղանի շուրջ:
Այսօր ավելի ուշ նախատեսված է Թրամփի և Պուտինի առանձին հանդիպումը, որի ժամանակ նրանք պատրաստվում են քննարկել, մասնավորապես, Սիրիայի և Ուկրաինայի հիմնախնդիրները, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերը։
ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման մանրամասները՝ այսօր ավելի ուշ