Մատչելիության հղումներ

Մանչեսթրի պայթյունի գործով նոր ձերբակալություններ կարող են լինել. ոստիկանություն


Մեծ Բրիտանիա - Ոստիկանները Manchester Arena-ի մոտ, Մանչեսթր, 23-ը մայիսի, 2017թ․
Մեծ Բրիտանիա - Ոստիկանները Manchester Arena-ի մոտ, Մանչեսթր, 23-ը մայիսի, 2017թ․

Մանչեսթրի Manchester Arena-ում պայթյունն իրականացնողը չի եղել ահաբեկչական որևէ մեծ ցանցի ներկայացուցիչ, սակայն չի բացառվում, որ այս հանցագործության մեջ մեղավոր այլ անձինք կան, որոնք դեռևս հայտնաբերված չեն, հայտարարել է բրիտանական ոստիկանությունը։

Գործով նոր ձերբակալություններ կարող են լինել, ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Այս տարվա մայիսի 22-ին, հիշեցնենք, Մեծ Բրիտանիայի լիբիական ծագումով քաղաքացին պայթեցրեց ինքնաշեն ռումբը այն պահին, երբ փոփ աստղ Արիանա Գրանդեի համերգից հետո մարդիկ պատրաստվում էին լքել համերգասրահը։ Պայթյունի արդյունքում 22 մարդ զոհվեց, այդ թվում՝ երեխաներ, 200-ից ավելի մարդ վիրավորվեց։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG