Այսօր Համբուրգում մեկնարկում է Մեծ քսանյակի երկօրյա գագաթնաժողովը։
Հանդիպում են աշխարհի ամենախոշոր տնտեսություններ ունեցող երկրների ղեկավարները։ Այս անգամ քննարկման հիմնական թեմաներն են ապօրինի ֆինանսական հոսքերի և ահաբեկչության դեմ պայքարը, նաև գլոբալ ջերմացումը, համաշխարհային տնտեսական աճն ու միգրացիոն ճգնաժամը:
Փորձագետները հակասություններով լի հանդիպում են ակնկալում։