Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը հայտարարել է, որ վերադառնում է սպորտ և մասնակցելու է Սենտ Լուիս քաղաքում կայանալիք մրցաշարին: Այն տեղի կունենա այս տարվա օգոստոսի 14-19-ը:
Կասպարովը 2005 թվականին է հեռացել շախմատից:
«Պատրաստ եմ հիշել, թե ինչպես են քայլում շախմատի ֆիգուրները», - Թվիթերում գրել է 54-ամյա գրոսմայստերը, ով ավելի քան 15 տարի համարվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստը: